Ռուսական հայտնի ասացվածքն ասում է՝ «Кто ищет-тот всегда найдет»: Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Ամրաամ Մակինայնը:

Նա գրել է. «Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի դարձավ, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք»։