Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»:
Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, թաղապետարանների ստորաբաժանումների հետ միասին, անընդհատ եւ պարբերաբար մաքրում է փողոցներն ու մայթերը մեծ ու փոքր գովազդային վահանակներից, որոնք ապօրինի են կամ «ժամկետնանց»:





























