Ֆրանսիայում տղամարդը պայթեցրել է իր տան մի մասը՝ փորձելով ճանճ սպանել: 80-ն անց տղամարդուն ընթրիք պատրաստելիս զայրացրել է իր շուրջը տզզացող ճանճը:
Նա վերցրել է էլեկտրական ճանճասպանը եւ սկսել է հետապնդել միջատին: Սակայն նրա տանը արտահոսող գազի բալոն է եղել: Ճանճասպանից կայծ թռնելու հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում խոհանոցը քանդվել է, իսկ Պարկուլ-Շենո գյուղում գտնվող տան տանիքը մասամբ վնասվել է:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդը ողջ է մնացել եւ միայն ձեռքի այրվածք է ստացել: Սակայն ճանճի ճակատագիրն անհայտ է, նշում է Sud-Ouest-ը։





























