Կին ու ամուսին իրարից բաժանված են, այդպես ոնց կլինի: Այս մասին այսօր`սեպտեմբերի 7-ին, կառավարության դիմաց ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:

Նա նշում է, որ արդեն մոտ 10 տարի ապրում է Ռուսաստանի դաշնությունում` բավականին լավ պայմաններով. «Ռուսաստանում ես պետական աշխատանք ունեի, լավ վարձատրվում էի, կարողանում էի նույնիսկ Հայաստանում վերցրած վարկերը ժամանակին պատշաճ կերպով վճարել, սակայն հիմա չեմ կարողանում,  այսքան ժամանակ աշխատանք էլ  չեմ կարողացել գտել»,-ասաց նա:

Հարցին`արդյոք Ռուսաստանի իր աշխատանքը չի կորցրել այսքան դադարից հետո, քաղաքացին նշեց, որ եթե հիմա բացեն սահմանները, ապա նորից կկարողանա վերադառնալ իր աշխատանքին.«Բայց եթե,կառավարությունը ասի, որ դեռ մի 6 ամիս էլ պետք է սպասենք, այսպես շարունակի ՌԴ-ում կկորցնեմ եւ  աշխատանքս ու  ունեցվածքս եւ տանիքս»,-հավելեց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների համար, նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք կարողանան գնալ իրենց ընտանիքների մոտ, մյուսներն էլ արտագնա աշխատանքների մեկնեն: