Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան զառանցանք է որակել ԶԼՄ-ների հաղորդումները՝ կապված մեծ քաղաքականությունից Յուլյա Տիմոշենկոյի հեռանալու հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ուկրաինական «Վեստի» թերթը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ իբր Տիմոշենկոն պատրաստվում է հեռանալ մեծ քաղաքականությունից, որի մասին նա պատրաստվում է հայտարարել հաջորդ տարվա սկզբին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Տիմոշենկոն հանդիպել է «շատ ազդեցիկ» մարդու հետ, որից հետո քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել, «ինչպես Պինչուկը (Վիկտոր Պինչուկ - խմբ.)՝ գլուխը բարձր»: «Բատկիվշչինա»-ի նեսում իբր կուսակցությունը վերահսկելու կատաղի պայքար է սկսվել:

«Բարի օր։ Զառանցանքը չեմ մեկնաբանում»,- ասել է Սորոկան՝ պատասխանելով մեծ քաղաքականությունից Տիմոշենկոյի հեռանալու մասին ՌԻԱ Նովոստիի հարցին։

Տիմոշենկոն ավելի քան 20 տարի նշանավոր դեմք է ուկրաինական քաղաքականության մեջ: Իր քաղաքական ուղու ընթացքում նա Գերագույն ռադայի ինը գումարումներից յոթում պատգամավոր է եղել, վարչապետ, ինչպես նաեւ երեք անգամ պայքարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար: