ԱՄՆ-ում վթարի ենթարկված 17-ամյա Հրանտը օգնության կարիք ունի. բազմաթիվ ծանր վնասվածքներ ստացած պատանուն երկարատեւ բուժում եւ վիրահատություններ է հարկավոր, որի համար հարազատները հանգանակություն են կազզմակերպել: Հրանտի հարազատներից Յուրան NEWS.am-ի հետ մանրամասներ հայտնեց դժբախտ պատահարից:
«Վթարը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 22-ին ԱՄՆ ում: Շտապ օգնության աշխատակիցները 30 րոպե շարունակ փորձել են վթարի ենթարկված Հրանտին դուրս բերել ավտոմեքենայից: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և կայացվել է խոշոր վիրահատություն կատարելու որոշում: Նրա մոտ առկա էին ոտքի և ողնաշարի կոտրվածք, ծնկի և ճակատի վնասվածք, դիմային փակ կոտրվածնքեր, ներառյալ՝ էթմոիդ ոսկորի և ձախ ակնակապիճի փակ վնասվածք: Երկու մեքենաների ուժգին բախումը հանգեցրել էր ուսոսկրի բաց կոտրվածքի, ողնոսկրի կոտրվածքների, պնևմոթորաքսի, ներուղեղային արյունազեղման և ձախ ճակատային բլթի արյունահոսության: Բացի այս խնդիրներից նրա մոտ առկա էր նաև ներքին արյունահոսություն: Ճակատի վնասվածքն ուղեկցվել է հիշողության ժամանակավոր կորստով»,- պատմեց նա:
Պատանուն դեռ 3 բարդ վիրահատություններ են սպասվում, որոնց համար անհրաժեշտ է 115 հազար ԱՄՆ դոլար:
Հրանտին օգնելու համար կարող եք հանգանակություն կատարել հետեւյալ հղմամբ`
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























