ԵՊՀ ուսանողական խորհուրդը վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջով ստորագրահավաք է սկսել։ Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով

 https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:

Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:

https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։