Թուրքիան, Իրանն ու Կատարը կարող են քաղաքական եւ տնտեսական պակտ ստորագրել: Այս մասին Tehran Times-ի հետ զրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հալեդ ալ-Կադումին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանը արտասահմանյան միջամտության դեմ պայքարի համար ուժեղ ճակատի կարիք ունի: «Թուրքիան, Իրանն ու Կատարը կարող են դաշինք ձեւավորել»,-ասել է նա:

«Տնտեսական տեսանկյունից նրանք հաջողությամբ կառավարում են իրենց առեւտուրն ու տնտեսությունը,սակայն, ցավոք, մինչ այժմ միասնական հայացք չեն ձեւավորել տարածաշրջանում քաղաքական իրավիճակի առնչությամբ»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը եւ այդ 3 երկրները ընդհանուր թշնամի ունեն՝ Իսրայելը, այդ երկրները ունեն նաեւ տարածաշրջանային մրցակիցներ՝ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, որոնք սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ եւ առավել սերտ կապեր Իսրայելի հետ: