Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համավարակը անվանել է «միանգամյա պատմություն», որը մեկուկես տարի հետո կմոռացվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Համավարակը միանգամյա պատմություն է, կարծում եմ, որ մեկուկես տարի հետո մենք ընդհանրապես կմոռանանք, թե ինչ է դա: Պարզապես, երբ գտնվում ես ճգնաժամի այս էպիկենտրոնում, ասում են՝ ահա ամենը, իսկ հետո՞ ինչ է լինելու: Հավատացեք, մենք զանգվածային պատվաստանյութ կթողարկենք, բնակչության մեծ մասը կպատվաստվի, մեր առջեւ այլ խնդիրներ եւ այլ մարտահրավերներ կլինեն»,- ասել է Սոբյանինը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Մոսկվայի ֆինանսական համաժողովում:





























