Գերմանիայում 70-ամյա ոսկերիչը գնդակահարել է երկու կողոպտիչների, որոնք փորձել են կողոպտել նրա խանութը, փոխանցում է Fox News-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Ստորին Սաքսոնիա դաշնային հողում Ցելե քաղաքում։

Գերմանական dpa լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կողոպտիչներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ ստացած վիրավորումից հիվանդանոցում։

Ոստիկանությունը որոնում է երկուշաբթի ցերեկը տեղի ունեցած միջադեպի վկաներին։

Նշվում է, որ միջադեպի ժամանակ ոսկերչական խանութում են եղել միայն ինքը՝ ոսկերիչը եւ նրա կինը։