Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ նիստում երդվեց:

Խունդկարյանն առաջադրվել էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել դատավորներ Արթուր Վաղարշյանի եւ Էդգար Շաթիրյանի երդմնակալության արարողությունը, ովքեր առաջադրվել էին ՀՀ նախագահի եւ կառավարության կողմից, համապատասխանաբար: