Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի եւ Արցախի քույրեր եւ եղբայրներ.

Մինչեւ երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները եւ ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նաեւ ընդգծել է. «Ինչեւէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ եւս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն իմ համար այլեւս երկրորդական է:

Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին:

Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը:

Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարեւորագույն գործոնի:

Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ՆԱՏՕ-յի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության դեմ է:

Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը:

Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջեւ դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք եւ սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…

Աստված պահապա՛ն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին եւ զինվորներին»։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ. Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը...

Опубликовано Gagik Tsarukyan Четверг, 8 октября 2020 г.