ԱԱԾ-ն Լևոն Երանոսյանին չի ձերբակալել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախ գնալու ճանապարհին՝ «դավաճանների»  դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Մեզ հետ զրույցում Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ որևէ ինֆորմացիա չունեն և փորձում են գտնել Լևոն Երանոսյանին, անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է գտնվում պարոն Երանոսյանը»,-հավելեց նա։

Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին,  ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայողը։ Ըստ այդ հաղորդագրության՝ ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին:

Ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայողը. ԱԱԾ-ն մանրամասնում է