Այն ժամանակ, երբ սիրելի տղամարդը 36-ամյա Բեթ Ուիլլերին ամուսնական առաջարկ արեց, կինը կշռում էր 140 կգ, գրում է «Ինտերնովոստին»` վկայակոչելով բրիտանական The Mirror-ը:

Այդուհանդերձ, նա իրեն փոքրուց պատկերացնում էր գեղեցկուհի արքայադստեր դերում: Եւ իր երազանքի կատարման համար նա խիստ դիետայի է նստել:

Նա շատ մրգեր եւ բանջարեղեն է կերել, գործնականում բացառել է տապական եւ հացամթերքները` դրանք փոխհատուցելով ձկով եւ ծովամթերքներով: Բեթը նաեւ ակտիվորեն զբաղվել է սպորտով:

Արդյունքում կինը նիհարել է 64 կգ-ով: Ավելորդ կիլոգրամների հետ երջանիկ կինն ազատվել է նաեւ բազում հիվանդություններից, այդ թվում` դիաբետից եւ խրոնիկ հոգնածությունից: