Ստեղծված իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է:
ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի հետ, Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են տնից-տուն, ապաստարանից՝ ապաստարան, մեր հայրենակիցներին մատակարարել անհրաժեշտ քանակության պարենամթերք ու դեղորայք:
Նրանք ոչ միայն շնորհակալ աշխատանք են կատարում՝ այլեւ արժանանում են օրհնության խոսքերի:
Թիկունքն ամուր է նաեւ կազմակերպված ու պատասխանատու աշխատանքով:





























