Պետերբուրգում պաստառներ են փակցվել Պետրոպավլովյան ամրոցի հրեշտակի պատկերով, ով տարօրինակ կերպով շատ նման է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:
«Ֆոնտանկա.ռու»-ին այդ մասին նախ հայտնել է ընթերցողը, ապա լրագրողները, եւ այնուհետ իրենք են գտել պաստառներն ու լուսանկարները: Պարբերականի կարծիքով, պաստառներից իսկապես իրենց է նայում «Վլադիմիր Վլադիմիրովիչի... հրեշտակային դեմքը»:
Մայիսի 27-ին Ռուսաստանում նշում են Սանկտ-Պետերբուրգի հիմնադրամն օրը:




























