Ռուսաստանը հանում է հացահատիկի արտահանման արգելքը հուլիսի 1-ից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական հացահատիկի արտահանման արգելքը հանվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ոչ շուտ:

Արտահանման ժամանակավոր արգելքը մտցվել էր 2010թ. օգոստոսին Ռուսաստանում մոլեգնող երաշտի պատճառով:

Նշենք, որ Հայաստանը ցորենի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից` տարեկան 300-400 հազար տոննա: