Բելգիայում շուտով ուժի մեջ կմտնի օրինագիծը, որով արգելվում է փակել դեմքը հանրային վայրերում:

Բելգիան կդառնա Եվրոպայի երկրորդ պետությունը Ֆրանսիայից հետո, որ պետական մակարդակով նման օրենք է ընդունում:

Ըստ բելգիական լրատվամիջոցների, Սենատը հրաժարվել է տվյալ օրենքի շուրջ վեճերից: Մինչ այդ Պատգամավորների պալատը գրեթե միաձայն ընդունել էր արգելքը ապրիլի վերջին:

Բելգիայում դեմքը ծածկելու համար 15-ից 25 եվրո տուգանք կամ 7-օրյա բանտարկություն է սպասվում: Դեմքը թույլատրվում է փակել միայն անվտանգության նկատառումներով, որոշակի դեպքերում:

Ֆրանսիայում փարաջայի կրման համար մինչեւ 150 եվրո տուգանք է հասնում: Նման օրինագիծ քննարկվում է Շվեյցարիայում: