Արաբական Միացյալ Էմիրությունները 10 տարով հաստատել են «ոսկե» վիզան որոշ ոլորտների մասնագետների, նեղ մասնագիտացում ունեցող անձանց համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Դուբայի իշխանությունների որոշմանը:

ԱՄԷ-ի «ոսկե» վիզան կարող են ստանալ դոկտորական աստիճան ունեցողները, բժիշկները, ինչպես նաեւ համակարգչային ինժեներիայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման, էլեկտրոտեխնիկայի եւ բիոտեխնոլոգիաների ոլորտում մասնագետները:

Այդ որոշումը վերաբերում է նաեւ անձանց, որոնք ունեն գիտական աստիճան արհեստական ինտելեկտի, մեծ տվյալների եւ համաճարակաբանության ոլորտում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում բնակվող բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների եւ ուսանողների համար: