Մոլդովայում՝ Վարնիցա բնակավայրում, նախագահական ընտրությունների օրը բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այնտեղ մերձդնեստրի հակամարտության մի խումբ մասնակիցներ եւ խորհրդարանի մի շարք պատգամավորներ փորձել են փակել ճանապարհը ընտրատեղամասերի մուտքն արգելափակելու նպատակով Դնեստրի ձախ ափից մոլդովացիների համար:

Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: