Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հյուսիսային Կիպրոս նոր առաջնորդ Էրսին Թաթարի հետ հանդիպելու համար, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի կառավարությոնում հայտնել են, որ Էրդողանն ու Թաթարը կքննարկեն երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու հարցն ու իրավիճակն Արեւելյան Միջերկրական ծովում, որտեղ այս տարի Թուրքիայի մոտ լարված հարաբերություններ են ձեւավորվել Կիպրոսի, Հունաստանի եւ ԵՄ-ի հետ տարածքային իրավունքների առնչությամբ:
Հիշեցնենք, որ միայն Թուրքիան է ճանաչում Հյուսիսային Կիպրոսը՝ որպես անկախ պետություն: Կիպրոսը մասնատվել էր 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո, որի հետեւանքով տեղի էր ունեցել հեղաշրջում:
Ավելի վաղ Հունաստանը հայտարարություն էր արել Հյուսիսային Կիպրոս Էրդողանի այցելության կապակցությամբ՝ անվանելով Թուրքիայի առաջնորդի ուղեւորությունը դեպի չճանաչված տարածք «աննախադեպ» մարտահրավեր:





























