«Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում ցուցադրել են լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնությանը: Հիշեցնենք, որ համաձայնությունը ենթադրում է 1 960 ռուս խաղաղապահների տեղակայում, եւ նրանց մի մասն արդեն հսկում է իրավիճակը տարածաշրջանում, հաղորդում է ՄԿ-ը:
Համաձայնությունը ստորագրվել է կեսգիշերին: Տեսանյութում ցույց են տվել, թե ինչպես են Պուտինի սեղանին դրել երեք սպիտակ թղթապանակ եւ գրիչներ: «Մեզ մոտ այժմ հեռուստակամուրջ է Ադրբեջանի հետ»,-պատմել է օգնականներից մեկը:
Նախագահի սեղանի դիմաց էկրան է, որտեղ երեւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրասենյակը: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հրավիրել ղեկավարին աշխատասենյակ»,-հնչում է ձայնը: Արագ քայլելով աշխատասենյակի է մտնում Պուտինը: Սեղանին մոտենալով նա կարգադրում է սկսել տեսակոնֆերանսը Բաքվի հետ: Մյուս կողմում արդեն սպասում էր Ադրբեջանի նախագահը:
Նախագահները եկել էին սինքրոն: Համաձայնագրի բովանդակությունը դեռեւս հայտնի չէր լայն հանրությանը, այն պետք է ստորագրվեր ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն արել է դա կադրից դուրս: Նախքան համաձայնագիրը ստորագրելը Պուտինին առաջարկել են «աչքերով արագ անցնել տեքստով»: «Ինչո՞ւ ես այն կարդամ: Չ՞է որ ես եմ այն գրել»,-պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը:
Որոշ ժամանակ անց օպերատորը խնդրել է Պուտինին փոքր-ինչ դիրքը փոխել գեղեցիկ կադրի համար: «Մի փոքր, Վլադիմիր Վլադիմիրովիչ»,-խնդրել է նա: «Այսպե՞ս»,-փոխել է դիրքը Պուտինը:




























