ԱԱԾ նախկին տնօրենը եթե նման մտադրություն ունենար, դա վաղուց իրականացված կլիներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողներ հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը`անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանքին:
«Ա΄յ ոչնչություն, դու որպես մարդ ոչ մեկին էլ հետաքրքիր չես, հետեւաբար նման կեղծ մեղադրանքը թիթեռնիկի կյանք է ունենալու: ԱԱԾ նախկին տնօրենը եթե նման մտադրություն ունենար, դա վաղուց իրականացված կլիներ: Դավաճանի մարմինը ոչ մեկին պետք չէ, այդ մարմնից գարշահոտություն է փչում, ինչքան հեռու, այնքան լավ»,-ասաց նա:
Գալստյանի կարծիքով` 100 հազարավոր քաղաքացիներ չեն համակերպվում այս պարտության եւ ստորացման հետ, «Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարի առաջ էր վիզը ծուռ նտում Ալիեւի առջեւ, երբ չկար այս խայտառակ պարտությունը եւ կորուստները, հիմա ո՞նց եք պատկերացնում այս մարդը ինչպե՞ս է բանակցելու, ինչպե՞ս է պնդելու եւ պահպանելու հայկական շահերը, երն որ մարտի դաշտում ինքը իր վիզը ծռել է թշնամու առջեւ: Կզած ղեկավարը չի կարող բանակցել: Աշխարհում բոլոր պարտված ղեկավարները թողել, հեռացել են»:





























