Սպասվող պատերազմը Հայաստանի և Արցախի համար բացելու է նոր հնարավորություններ ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ նաև նոր տարածքային նվաճումներ արձանագրելու համար, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹՆԱԿԻ

Պատերազմի առաջին փուլը, ցավոք շատ մեծ կորուստներով, Հայաստանը պարտվեց՝ առավելապես սուբյեկտիվ պատճառներով: Արդեն հայտարարվել է, որ առկա են եղել բոլոր հնարավորությունները Հայկական երկու պետությունների համար շատ ավելի շահեկան պայմաններով պատերազմը կանգնեցնելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը մերժել է բոլոր տեսակի առաջարկությունները:

Հայկական բանակը և Հայ զինվորը ՀԱՂԹԵՑԻՆ ռազմի դաշտում, բայց պարտվեցին թիկունքում դավաճանական գործողություններին և տարատեսական դավադրություններին:

Ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտը տեսնում էր ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ադրբեջանին առանց մարտերի հանձնելու պայմանով, ինչի մասին նա հրապարակավ խոստովանեց:

Սրանով դեռ կզբաղվեն իրավապահները:

Մոտենում է պատերազմի երկրորդ՝ շատ ավելի մասշտաբային և լայնածավալ փուլը, ինչին մենք ակնհայտորեն պատրաստ չենք: Այս րոպեից սկսած մենք պետք է սկսենք Հայաստանի և Արցախի ուժեղացման, պաշտպանությունն ամրապնդման գործընթաց, ինչը, պետք է խոստովանել, առանց Ռուսաստանի և Իրանի հնարավոր չէ:

Պետք է վարել հմուտ դիվանագիտություն, պետական կառավարման համակարգ հրավիրել պրոֆեսիոնալներին, փորձառու և լուրջ ճգնաժամային կառավարիչներին: Բոլորս մի նավի մեջ ենք, եթե նավը խորտակվեց, բոլորս ենք կործանվելու:

Նիկոլ Փաշինյանը մերժված է Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի բարեկամ այլ պետությունների կողմից, նրա հետ ուղղակի չեն ցանկանում խոսել և պայմանավորվել, և մեծ հաշվով դա էր Արցախի կորստի հիմնական պատճառը:

Սպասվող պատերազմը Հայաստանի և Արցախի համար բացելու է նոր հնարավորություններ ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ նաև նոր տարածքային նվաճումներ արձանագրելու համար, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը:

Սպասվող պատերազմը փոխելու է մեր տարածաշրջանի քարտեզը, ձևավորելու է առաջիկա հարյուրամյակի համար նոր ստատուս քվո: Սա առաջ է բերում ինչպես հնարավորություններ, այնպես էլ լրջագույն ռիսկեր, որոնք այսօրվանից պետք է սկսել չեզոքացնել:

Առաջին և հիմնական ռիսկն ու սպառնալիքը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ենթակայության տակ գործող գործակալական ցանցը: Փաշինյանը, ինչպես ցույց տվեց առաջին պատերազմի ընթացքը, անամատեղելի է Հայկական շահի հետ, ուղիղ սպառնալիք է մեր երկրի ներքին և արտաքին ավտանգության համար: Նա պետք է օր առաջ մեկուսացվի, իսկ գործակալական ցանցը պետք է ապամոնտաժվի:

Հապաղելը կհանգեցնի Հայկական պետության կործանման և հայերի նոր ցեղասպանության:

Միայն այս գործողությունը կատարելուց հետո հնարավոր կլինի ձևավորել հայակենտրոն, ուժեղ, Ռուսաստանի և Իրանի համար ընդունելի, վստահելի և կանխատեսելի իշխանություն, որը կկարողանա կոնսոլիդացնել Հայկական աշխարհի ամբողջ ռեսուրսը և պատրաստվել ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:

Ապավինենք մեր հավաքական մտքին, ողջախոհությանը, ուժին և կրիտիկական իրավիճակում համախմբվելու մեր ԱԶԳԱՅԻՆ ներուժին:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»: