Հենց հիմա գնում ենք զանգը հետ կախելու, տեսեք ինչ պատմական պահ է։ Այս մասին ասվում է MegaNews.am կայքի աշխատակից Նանա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, որի կադրերում երեւում է, թե ինչպես է Քարվաճառի Դադիվանքի հոգեւր սպասավորներից մեկը զանգը տանում դեպի եկեղեցին։

«Կարեւոր եւ սուրբ պահ է ինձ համար, որ կարող եմ այս ամենը տեսնելու եւ ձեզ փոխանցելու։ Սա շատ կարեւոր, բոլորիս համար կարեւոր եւ հաղթական պահ է․ մենք հող չունենք թշնամուն տալու եւ չենք տա։ Արդեն Դադիվանքում ենք, պիտի զանգը կախենք։ Պիտի կախենք», նշում է տեսանյութի հեղինակը։

Հիշեցնենք, որ այսօր այսօր ռուսաստանյան լրատվամիջոցներով հաղորդվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Արցախի քրիստոնեական սրբավայրերը, մասնավորապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին եւ Դադիվանքը, գտնվում են իր անձնական պաշտպանության ներքո։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Քարվաճառի ւ Շահումյանի (Քելբաջար) շրջաններից հայկական զորքերի դուրսբերումը հետաձգվում է մինչեւ նոյեմբերի 25-ը։