Դեռ երեք տարի առաջ Թբիլիսյան խճուղում` Երեւան-Աբովյան մայրուղու աջ կողմում, «Շամպայն-գինիներ» գործարանի հարեւանությամբ, սկսվեց մի ահռելի կառույցի շինարարությունը: Պարզվեց, որ շինարարության պատվիրատուն «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական կազմակերպությունն է: Իսկ կառուցվող հսկայածավալ շինությունը ծառայելու է որպես աղանդի կենտրոնական գրասենյակ-հավաքատեղի:

Շինության կառուցումը շարունակվում է մինչեւ օրս: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնատար անձանցից մեկը խիստ հետաքրքրված է շինարարության ընթացքով: Ինչը խոսում է «Կյանքի խոսք» աղանդի հետ նրա մտերիմ կապերի մասին: Դրա վկայությունն է նաեւ նաեւ այն, որ ՀՀ սույն բարձրաստիճան պաշտոնյան հաճախ է հայտնվում աղանդի ապագա գրասենյակի շինհրապարակում եւ սրտացավորեն հետեւում շինաշխատանքների ընթացքին: Նույնիսկ ցուցումներ տալիս: Նույն աղբյուրը փոխանցում է, որ սույն պաշտոնյան, ոչ ավելի, ոչ պակաս, ազգային անվտանգության համակարգից է: