Նորվեգացիները Վրաստանում ՀԷԿ կառուցեն: Այս մասին նշվել է Օսլոյում տեղի ունեցած Նորվեգիա-Վրաստան բիզնես ֆորումի ժամանակ, գրում է վրացական «Պիրեվլի» գործակալությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւՎրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Քոբալիան:
Ինչպես հայտնել են նորվեգացի գործարարները, Վրաստանը էներգետիկայի ոլորտում մեծ ներուժ ունի, ինչպես նաեւ աջակցություն կառավարության կողմից:
Այցի շրջանակներում, Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ինչպես Նորվեգիայի ղեկավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչեների հետ:
«Նորվեգացի գործարարները ցանկությունն են հայտնել ներդրումներ իրականացնել Վրաստանի էներգէտիկայի ոլորտում»,-հայտարերել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:



























