Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եղբոր նկատմամբ 15 եւ ավելի տարիներ ընթացող քրեական հետապնդումը մոտ մեկ ամիս առաջ դադարեցվել է: Ժամանակին այս քրեական գործի հարուցման հարցում էական դերակատարում են ունեցել Վանո Սիրադեղյանն ու Խաչատուր Սուքիասյանը: Սահակյանի եղբայրը, թողնելով տուն-տեղ-ունեցվածք, դիմել էր փախուստի եւ տարիներ շարունակ թաքնվել Ռուսաստանում:

Մոտ մեկ ամիս առաջ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել եւ փակել է այդ գործը: Ի դեպ, Արա Սահակյանը, ով տեւական ժամանակ է, ինչ գրեթե չի շփվում ՀՀՇ-ի եւ իր նախկին ընկերների հետ, նոր աշխատանքի է անցել` նրան առաջարկել են աշխատեցնել Աղվերանի հանգստյան տներից մեկը, որը ժամանակին կառավարության ամառանոցն էր: Այն հետագայում սեփականաշնորհվել է, եւ այժմ Արա Սահակյանը ստանձնել է այդ հանգստյան տան տնօրենի պաշտոնը եւ շինարարություն է իրականացնում: