Թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովիկ Թամամյանը, ով մարտի 25-ից գտնվում է Ազգային անվտանգության մեկուսարանում, հասկանալով իր վիճակի անելանելիությունը` որոշել է գործարքի գնալ ԱԱԾ-ի եւ գլխավոր դատախազության հետ` ցուցմունքներ տալով իր քրեական գործի հետ ոչ մի կապ չունեցող, նախորդ տարիների աղմկոտ գործերի մասին:

Թամամյանի հետ այս «համաձայնությունը» կայացել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գիտությամբ եւ հավանությամբ: Այս հանգամանքը լրջորեն մտահոգել է ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք Թամամյանի ակտիվ գործունեության շրջանում նրա հետ աշխատանքային ինչ-ինչ հարաբերություններ են ունեցել: