NASA-ի գիտնականները կարճ ժամանակահատվածում Արեգակի վրա հազվագյուտ երեւույթ են արձանագրել` զանգվածի հզոր արտանետում եւ գրեթե միաժամանակյա գիսաստղի բախում լուսատուի հետ:
Նման համընկնում տեղի է ունեցել մայիսի 10-ից 11-ի գիշերը եւ կրկնվել է մայիսի 20-ի, լույս 21-ի գիշերը: Այդ մասին են վկայում SOHO տիեզերական աստղադիտարանի եւ STEREO սարքերի արած հետազոտությունները:
NASA-ն կարծում է, որ կորոնար արտանետումների եւ կամիկաձե-գիսաստղերի միջեւ որեւէ կապ գոյություն չունի: Երկու դեպքում էլ շիկացած պլազմայի արտանետումն ավելի շուտ է եղել, քան գիսաստղը մոտեցել է Արեգակին, որպեսզի կարողանա ազդել մագնիսական դաշտի վրա:




























