Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ մայիսի 26-ին կայացել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»:
Ինչպես եւ նախորդ տարիներին, տոնի հանդիսավոր մասը բացել են Լեւոն Չիդիլյանն ու Մարթա Գալոյանը: Այնուհետ ելույթ են ունեցել մշակույթի փոխնախարար Դավիթ Ցխադաձեն, դեսպան Հովհաննես Մանուկյանը, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, հայ մտավորականները:
Տոնին ելույթ են ունեցել աշուղական երգի համույթը` Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, «Ջեյրան» պարախումբը, երգիչ Հենրիխ Պետրոսյանը:
Տոնը կազմակերպել էին Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու «Հայարտուն» կենտրոնը, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, Հայաստանի մշակույթի նախարարությունը:




























