Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների հարյուրավոր երեխաներ:

Միջոցառման ժամանակ կազմակերպվել է տոնական համերգ, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաեւ մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: