Աղիքային ինֆեկցիան, որն արդեն 16 մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնաբերվել է նաեւ եվրոպական երկրում` Չեխիայում: Աղիքային խանգարումների ախտանշաններով Պրահայի հիվանդանոց է տեղափոխվել մի ամերիկացի տուրիստ կին: Ներկայումս նրա վիճակը նորմալ է:
Ամբողջ Եվրոպայում հիվանդների թիվը հասնում է հազարի: «Երկու նախարարներ, մեր եւ այլ ինստիտուտների մասնագետները Գերմանիայի հյուսիսային հատվածի բնակիչներին խորհուրդ են տալիս սպասել եւ չուտել վարունգ, լոլիկ ու սալաթ»,- ասել է Ռոբերտ Խոհի անվան վարակաբանության գերմանական ինստիտուտի տնօրեն Գերարդ Կրաուզեն:
Վարունգային խուճապն սկսվել է Գերմանիայում, որտեղ արձանագրվել է վարակման առաջին դեպքը: Գերմանական իշխանությունները հայտարարում են, որ, ամենայն հավանականությամբ, մարդիկ վարակվել են իսպանական վարունգներից: Հիմա Մադրիդը Բեռլինից պաշտոնական ներողություն ու փոխհատուցում է պահանջում:
Նշենք, որ Հայաստանը եւս արգելել է Իսպանիայից վարունգների ներմուծումը:




























