Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոշտ քննադատել է ԱՄՆ-ին, որը ճանաչել է Կուրիլյան կղզիների բնակիչներին որպես Ճապոնիայի քաղաքացիներ:

«Պե՞տք է արդյոք եւս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ը ռեւիզիոնիստական գերտերություն է: 1945 թվականին կայացված որոշմամբ՝ Կուրիլյան կղզիները ներառվել են ԽՍՀՄ կազմում: Այսօր պետդեպը կասկածի է ենթարկում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, խրախուսում է ռեւանշիզմը:

Ճանաչեք ձեր սահմաններն ու կարմիր սահմանագծերը»,-նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պետդեպը «գրին քարտի» խաղարկության ժամանակ Հարավային Կուրիլյան կղզիներում ծնված մարդկանց ճանաչում է որպես Ճապոնիայի քաղաքացիներ: