Կիրակի Սաուդյան թագաժառանգ Թուրքի իբն Ֆեյսալը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին Բահրեյնում անվտանգության հարցով գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ թագաժառանգի հայտարարությունները հանկարծակիի են բերել Իսրայելի ԱԳ նախարարին, որն արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո սովորաբար արժանանում է ավելի ջերմ ընդունելության:
Թագաժառանգը սկսել է իր ելույթը՝ հակադրելով այն, ինչը նա բնութագրել է իբրեւ Իսրայելի ընկալումը՝ որպես «բարձր բարոյական սկզբունքների խաղաղասեր պաշտպանի», եւ պաղեստինյան կյանքի ավելի մռայլ իրականությունը «արեւմտյան գաղութացման» իշխանության ներքո:
Նրա խոսքով՝ Իսրայելը կալանավորել է «համակենտրոնացման ճամբարներում» անվտանգության համար մտացածին մեղադրանքների ներքո երիտասարդներին եւ տարեցներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք փտում են այնտեղ առանց արդարության հույսի:
«Նրանք քանդում են տներն, ինչպես ցանկանում են, եւ սպանում են նրանց, ում ցանկանում են»,-հավելել է թագաժառանգը:
Թագաժառանգը նաեւ քննադատել է Իսրայելին միջուկային զենքի չհայտարարագրված արսենալի համար՝ դատապարտելով Իսրայելի կառավարությանը, որն «ազատում է իր քաղաքական կամակատարներին եւ ԶԼՄ-ներն ուրիշ երկրներից, որոնք փորձում են զրպարտել եւ դիվահարել Սաուդյան Արաբիային»:





























