Լեհաստանի գլխավոր դատախազը դիմել է հանրապետության Սահմանադրական դատարան առ այն, որ երկրում գործող Լեհաստանի Կոմունիստական կուսակցության գործունեությունն ու նպատակները հակասում են սահմանադրությանը: Այդ մասին կիրակի հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը կառույցի պաշտոնական կայքում:

Գլխավոր դատախազի տեղեկատվության համաձայն՝ այդ քայլերը ձեռնարկվել են ֆիզիկական անձանց խնդրանքով: «Դատախազին հասցեագրված նամակներում նրանք նշել են, որ Լեհաստանի Կոմունիստական կուսակցությունը նաեւ օգտագործել է իր ծրագրում եւ գործունեությունում տոտալիտար մեթոդներ եւ կոմունիզմի պրակտիկա, ինչն անհամատեղելի է լեհական սահմանադրության հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դատախազության կողմից անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ Լեհաստանի Կոմունիստական կուսակցությունը ձախողում է Լեհաստանում դեմոկրատական կարգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քննիչների տվյալներով՝ կուսակցության պաշտոնական ծրագրում նշված է, որ «պրոլետարիատը չի կարող պարզապես հսկողության տակ առնել բուրժուազիայի պետական ապարատը, օրինակ, խորհրդարանական ընտրությունների միջոցով», «դասակարգային անհավասարությունը վերացնելու համար անհրաժեշտ է տապալել կապիտալիստական սեփականությունն ու փոխարինել այն հասարակական սեփականությամբ»: Բացի այդ, Լեհաստանի Գլխավոր դատախազությունը քննադատել է փաստը, որ Կոմունիստական կուսակցությունը հիացմունք է տածում Խորհրդային Միության քաղաքական համակարգի, խորհրդային ղեկավարների եւ Կարմիր բանակի գործողությունների նկատմամբ, ինչպես նաեւ դատապարտում է Կատինյան հանցագործությունը: