Քուվեյթում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել երկրի ընդդիմությունը, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ նախկին խորհրդարանականների երկու երրորդը կորցրել է խորհրդարանում իրենց աթոռները: Բացի այդ, որեւէ կին չի հավաքել բավականաչափ ձայներ երկրի խորհրդարանում մանդատ ստանալու համար:
Քուվեյթի էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը, որը զբաղեցնում է գահը իր եղբոր մահից հետո, հույս է ներշնչել, որ կա իշխող ընտանիքի եւ նրանց քննադատների ու տարանջատված խորհրդարանի միջեւ հաշտեցման հնարավորություն:
Պետական ԶԼՄ-ների կողմից կիրակի անցկացված ձայների վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ 50 հոգուց բաղկացած ժողովում ընտրվել է 31 նոր պատգամավոր, ինչը բավականին ուշագրավ արդյունք է այդ երկրի համար:
Ընդ որում՝ ընտրություններից մասնակցած 29 թեկնածու կանանցից եւ ոչ մեկը չի հասել հաջողության:
Նշվում է, որ նոր գումարման խորհրդարանի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:





























