Թուրքիայում աղքատության աղետալի մակարդակը կարող է հանգեցնել երկրում 2021 թվականի հունիսին արտահերթ ընտրությունների անցկացմանը, հայտարարել է ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքսերենը, գրում է Ahval-ը:

Դեռ ավելին, նրա խոսքով, քաղաքական համակարգն ունակ չէ կառավարել երկիրը, ինչը կհանգեցնի նշանակվածից վաղ՝ 2 տարի առաջ, ընտրությունների անցկացմանը:

«Մենք բախվում ենք Թուրքիայի հետ, որը պայքարում է աղքատության դեմ: Խորհրդարանականների նկատմամբ որեւէ հարգանք չի ցուցաբերվում: Նրանք չեն կարող հաղթել ընտրություններում»,-հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: