Կիրակի ավելի քան 300 մարդ է բերման ենթարկվել Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:

Յուրաքանչյուր բերման ենթարկվածի նկատմամբ սկսվել է վարչական գործընթաց զանգվածային միջոցառումներն անցկացնելու կամ կազմակերպելու կարգը խախտելու հոդվածի հատկանիշներով: Իրավապահների տվյալներով՝ այդ մարդկանցից մի քանիսն արդեն բերման են ենթարկվել բողոքի ցույցերին մասնակցելու համար:

«Մայրաքաղաքի տարբեր շրջաններում հավաքվել են քաղաքացիների փոքրաթիվ խմբեր, որոնք ներկայացել են անծանոթ սիմվոլիկայով եւ տարատեսակ կոչեր պարունակող պաստառներով: Որոշ վայրերում հավաքվածները փորձել են դուրս գալ երթեւեկելի գոտի: Ձեռնարկվել են միջոցառումներ այդպիսի գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,-հայտնել են ոստիկանությունից: