Սպիտակ տան կիբերանվտանգության նախկին ղեկավար Քրիս Քրեբսը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապատեղեկատվության ուղղությամբ համակարգված արշավի մեջ:
«Ես հենց հիմա կգերադասեի դիտել ֆուտբոլային խաղ: Մինչդեռ բոլորը պետք է դիտեն հանրահավաքը, որպեսզի տեսնեն ապատեղեկատվության համակարգված արշավը, որը ձեռնարկվում է մեր ընտրությունների նկատմամբ վստահությունը խափանելու համար: Դա թեկնածուների համար քարոզարշավ չէ: Դա քայքայում է ժողովրդավարությունը: Ավելի լավ է ես ֆուտբոլ դիտեի»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփն անցկացրել է հանրահավաք Ջորջիա նահանգում, որի ընթացքում դարձյալ հայտարարել նախագահական ընտրությունները կեղծելու մասին եւ հարձակվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա, ինչպես նաեւ մեղադրել Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին, որը մերժել էր նախագահական ընտրությունների արդյունքները ստուգելու մասին Թրամփի պահանջը:





























