Կառավարությունը կրկին առաջարկում է երկարաձգել Հայաստանի քաղաքացիներին հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը՝ այն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը՝ 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նա նաեւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հավելելով, որ այն պետք է քննարկվի արագացված ռեժիմով: