2020 թվականի 9 ամսվա ընթացքում արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ արձանագրվել է 985 հազար խախտում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Ընդ որում, ըստ նրա, 2019-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն խախտում: Այսպիսով, Ֆիդանյանի խոսքով, արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ երկրում հաջողվել է էապես կրճատել տարբեր տեսակի իրավախախտումների թիվը: