Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազումը կապված է երկրում տուգանքների բալային համակարգի ներդրման հետ: Այս մասին ՀՀ ԱԺ-ում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Այդպես, ըստ նրա, 2020 թվականի 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 պատահար, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում` 3443 պատահար:
«Սա նշանակում է, որ այս տարի ՃՏՊ-ների թիվը նվազել է շուրջ 17 տոկոսով: Սա վկայում է նաեւ մեր կողմից ներդրված տուգանքների բալային համակարգի արդյունավետության մասին»,- նշել է փոխոստիկանապետը:





























