Հայաստանի կառավարությունը մտադիր է պարզեցնել ՔԿԱԳ ծառայությունների ստացման ընթացակարգը: Այդ ծառայությունների մի մասն այժմ տրվում է էլեկտրոնային տեսքով: Այս մասին ԱԺ նիստում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Բացի այդ, նրա խոսքով, կկրճատվի վարչարարության ծավալը:   

«Օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների համար նոր համակարգ: Հայտերը կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են աշխատել ինչպես գրասենյակային համատեղ կենտրոնների շրջանակներում, այնպես էլ որպես ՔԿԱԳ տարածքային մարմինների լիազորված օպերատորներ կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսություններ: Գրանցումը կիրականացվի արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով անմիջական շփումները: Նախատեսվում է էլեկտրոնային հայտեր ներկայացնելու հնարավորություն եւ ծառայությունների տրամադրում օնլայն հարթակի միջոցով»,-նշեց փոխնախարարը: