Վենետիկում ջրի մակարդակի անսպասելի բարձրացումը հանգեցրել է հնագույն Սուրբ Մարկոս տաճարի հեղեղման, հաղորդում է ANSA գործակալությունը:
Տաճարի վերակացուի խոսքով՝ իրավիճակը «դրամատիկ» է:
Վենետիկում «բարձր ջրի» ֆենոմենը վերադարձել է մինչեւ 122 սմ ծովի մակարդակի բարձրացումից հետո:
Իտալիայի ողջ տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների մասին զգուշացում է արվել: Անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն մինչեւ կիրակի: Ամենից շատ տուժել է Վենետոն, որտեղ հաղորդվում է լեռներում սողանքների մասին, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիան, Էմիլիա-Ռոմանիան, ինչպես նաեւ հարավային Կամպանիան եւ Սիցիլիան: Քամու ուժգնացմամբ հորդառատ անձրեւներ են Ապենինների հարավում: ՀՅուսիսում ձյուն է տեղացել 600-800 մ բարձրության վրա: Լացիոյում, որտեղ հայտարարվել է ամենաբարձր «կարմիր» մակարդակ, հսկողության տակ է առնվել Տիբրում ջրի մակարդակը:





























