Երեկ փոխդեսպան Քրիս Սմիթը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված գիտության, տեխնոլոգիաների և այն կրթական ծրագրերի խթանման, որոնք կնպաստեն ավելի նշանակալից նորարարությունների և երկու երկրների բարեկեցության զարգացմանը։





























