ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունն այսօր բավարար չափով լեգիտիմություն չունեն արտահերթ ընտրություններ կազմակերպելու անցկացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ ներկայիս կառավարությունը ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլացիայի հետ: «Կառավարության հանդեպ հանրային վստահություն չկա, եւ այդ պատճառով այն չի կարող կազմակերպել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-նշեց Տոնոյանը: