Վրաստանի կառավարությունը վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրաժարական է տվել 10-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից անմիջապես հետո, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Այս պահից սկսած վարչապետն ու նրա կառավարությունը համարվում են պարտականությունների ժամանակավոր կատարող, եւ խորհրդարանը գրեթե մեկ ամիս ունի նոր կառավարություն հաստատելու համար:

Կառավարության ղեկավարի թեկնածությունը կներկայացնի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը առաջին նիստից հետո երկու շաբաթվա ընթացքում: