Բաղդադի միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ պատճառված վնաս չի հայտնաբերվել:

Աղբյուրների հաղորդմամբ՝ պայթյունի պատճառ կարող էր լինել անհայտ իրը, եւ պարզ չէ, թե արդյոք խոսքը նետված արկի կամ այլ սարքի մասին է: