Հռոդոսում երկու տեղացի է ձերբակավել լրտեսության մեղադրանքով, հայտնում է Հունաստանի ոստիկանությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հարուցվել է քրեական գործ լրտեսության եւ դավադրության մասին հոդվածների հատկանիշներով:

Ձերբակավածներից մեկն աշխատում է ուղեւորատար նավում, որը սպասարկում է հաղորդակցությունը Հռոդոս եւ Մեգիստի (Կաստելորիզո) կղզիների միջեւ, իսկ մյուսը՝ Հռոդոսի հյուպատոսական բաժնում:

«Բոլոր հետաքննված գործերը վարվել են Հետախուզության ազգային ծառայության հետ սերտ համագործակցությամբ եւ Հռոդոսի անվտանգության բաժնի համակարգմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածներից մեկը նավի խոհարարն էր, մյուսը՝ Հռոդոսում թուրքական հյուպատոսության աշխատակիցը, հաղորդում է Sputnik Հուանստանը: Լրատվականի տեղեկություններով՝ ձերբակալվածները հույներ են, որոնք դավանում են մահմեդականություն: Նրանցից մեկի տանը հայտնաբերվել եւ բռնագրավվել է համակարգիչ եւ երեք բջջային հեռախոս:

«Նավաստին հետապնդվել է օգոստոսից, նա լուսանկարել է ռազմաբազաները Կաստելորիզոյում եւ համագործակցել հյուպատոսության աշխատակցի հետ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը հաղորդել է, որ, համաձայն առկա տեղեկատվության, հյուպատոսության աշխատակիցն, իբրեւ, վարձել է խոհարարին, որը լուսանկարել է Հռոդոս-Կաստելորիզո երթուղով աշխատող նավերը՝ ներառյալ ռազմանավերը:

ERT-ի տեղեկություններով՝ խոհարարը խոստովանել է Հունաստանի իշխանություններին իր գործողությունները: Նրա տունը հետախուզվել է, հայտանբերվել է համակարգիչ, որն այժմ ուսումնասիրվում է իշխանությունների կողմից, հաղորդում է ТВ-ն:

Crisis monitor պարբերականը գրում է, որ, ամենահավանական վարկածով, հյուպատոսության աշխատակիցը հավաքագրել է խոհարարին կարեւոր տեղեկատվություն ստանալու համար: «Չնայած առաջին հայացքից հարցը թվում է համեմատաբար պարզ, այդուհանդերձ, այն կարող է հանգեցնել դիվանագիտական լարվածության եւ, հետեւաբար, մեծացնել աշխարհաքաղաքական ռիսկը: Նշենք, որ երկու ձերբակալվածներից մեկն աշխատում է Հռոդոսում Թուրքիայի հյուպատոսությունում որպես քարտուղար»,-ասվում է հաղորդագրության մեջ: